ԼՂՀ Աժ խմբակցությունները Սահմանադրական փոփոխություններով զբաղվող մասնագիտական հանձնաժողով ստեղծելու առաջարկով դիմելու են ԼՂ նախագահ Բակո Սահակյանին՝ ասել է ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը: ԼՂՀ նախագահին դիմելու են ոչ միայն ԱԺ խմբակցությունները, այլև՝ արտախորհրդարանական ուժեր: «Մասնագիտական կամ աշխատանքային խումբը ձևավորելուց հետո կսկսվի փաստաթղթի, տեքստի մշակման աշխատանքը: Մասնագիտական խմբի ձևավորման հրամանը դեռ չկա, ընթացքի մեջ է, բայց հենց ձևավորվի, աշխատանքները կմեկնարկեն»,- ասել է Վահրամ Բալայանը՝ հավելելով, որ մասնագիտական խմբում կընդգրկվեն ոչ միայն Արցախի խորհրդարանի ներկայացուցիչները, այլև՝ կհրավիրվեն Հայաստանից մասնագետներ: